ՊԵԿ նախագահը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե, հանդիպել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ ՊԵԿ նախագահ Հանրապետության նախագահին ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ գործունեությունը, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, ռազմավարական պլանավորման հիմնական ուղղություններն ու առաջիկա զարգացումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կառավարության ծրագրով նախատեսված հարկային քաղաքականության առաջնահերթություններին և դրանց իրագործման հիմնական մոտեցումներին։

Քննարկվել են հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, պետական եկամուտների ապահովման, հարկային կարգապահության ամրապնդման, ինչպես նաև պետության և տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության զարգացման հարցերը։

«Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հարկային համակարգի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն հավաքագրված եկամուտների, այլև տնտեսության զարգացման համար ստեղծվող միջավայրի տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է Պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի միջև գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը նշվել է, որ ՊԵԿ-ի գործունեության հիմքում պետք է լինի ոչ թե տնտեսվարողներին պատժելու կամ խախտումներ արձանագրելու և տուգանքներ կիրառելու մոտեցումը, այլ օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցելը՝ պետության հետ հարաբերություններում նրանց առավել պաշտպանված և անխոցելի դարձնելու, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու և բիզնեսի անխոչընդոտ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով։

Ընդգծվել է նաև կանխատեսելի և արդար հարկային միջավայրի կարևորությունը, որը միաժամանակ ապահովում է պետական եկամուտների կայուն աճը և խթանում տնտեսական ակտիվությունը։

Հաղորդվում է, որ Հանրապետության նախագահը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումները՝ դրանք դիտարկելով պետական կառավարման արդյունավետության բարձրացման և երկրի տնտեսական զարգացման ընդհանուր գործընթացի համատեքստում։

Հայերեն English Français Русский

Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում

Ձորագյուղում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր