Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում արգելափակել արևելյան սահմանի բոլոր սահմանային անցումները։ Մենք արդեն դրա համար սարքավորում ունենք», - նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պաշտոնյան հավելել է, որ Լեհաստանի ուժային կառույցներն արդեն այդ նպատակների համար ունեն «պահեստներ, ամրաշինություններ և ամրություններ»։

Նախարարը պարզաբանել է, որ այդ պաշարները կուտակվում են «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։

Իր հերթին, ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային անցակետերն արգելափակել 7-14 օրվա ընթացքում։ Նա հավելել է, որ այդ նպատակով Լեհաստանը, մասնավորապես, ականներ է գնում։

Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագիրը ստեղծել է 2024 թվականին. չորս տարվա ընթացքում դրա համար պլանավորվում է հատկացնել 2,5 միլիարդ դոլար։ Լեհական իշխանություններն այս ծրագրի օգնությամբ մտադիր են ռազմական ենթակառուցվածք ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի արևելյան թևում։

Հայերեն English

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ