«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNN

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, որը մասնակցում էր Իրանի դեմ գործողությանը, վերադառնում է Կալիֆոռնիայում Սան Դիեգոյի ռազմակայան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրի։

Լրատվամիջոցի տվյալներով՝ նավը դեռևս չի լքել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտին։

Իր հերթին, The New York Times-ը նշում է, որ ավիակիրը, որի վրա գտնվում է շուրջ 5000 նավաստի, արդեն ինն ամիս գտնվում է ծովում։

Դրա հետ մեկտեղ «Աբրահամ Լինքոլն»-ի վերադարձը ռազմակայան չի նշանակում, որ ԱՄՆ-ն կրճատում է իր ռազմական ներկայությունը Իրանի մերձակայքում. ԱՄՆ հրամանատարությունը մերձավորարևելյան տարածաշրջան է տեղափոխել Ճապոնիայում տեղակայված «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը. այն արդեն ստանձնել է «Աբրահամ Լինքոլն»-ի կողմից ավելի վաղ կատարվող գործառույթները։

Վերջին շաբաթներին «Աբրահամ Լինքոլն»-ը հայտնվել է ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հաղորդագրություններ են հրապարակվել այն մասին, որ նավաստիները բողոքում են ծառայության չափազանց ծանր պայմաններից։ Նշվում է, որ խնդիրները պայմանավորված էին նրանով, որ իրանցի զինվորականներին հաջողվել էր շարքից հանել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազան, որն օգտագործվում էր ավիակիրը մատակարարելու համար: Արդյունքում «Աբրահամ Լինքոլն»-ի վրա գտնվող զինծառայողների ճակատագրի թեման սկսեցին օգտագործել դեմոկրատ կոնգրեսականները Պենտագոնի և, ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները քննադատելու համար:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները