Վատիկանը մտահոգություն է հայտնել Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրի իրականացման դժվարությունների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապ Լևոն XIV-ն օգոստոսի 20-ի առավոտյան Վատիկանում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։

Նախագահը նաև հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։

Ըստ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության՝ Պետքարտուղարությունում քննարկումները «հիմնականում կենտրոնացած էին Միացյալ Նահանգների, Իսրայելի և Լիբանանի կողմից ստորագրված եռակողմ շրջանակային համաձայնագրի վրա, որը նպատակ ունի կայունացնել Լիբանանի Հանրապետության հարավային սահմանները և հասնել արդար և երկարատև խաղաղության»։

«Սուրբ Աթոռն, արտահայտելով իր գոհունակությունը փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, լուրջ մտահոգություններ է հայտնել դրա իրականացման ընթացքում առաջացող դժվարությունների վերաբերյալ և հավաստիացրել իր աջակցությունն այս ուղղությամբ գործադրվող ջանքերին», - նշված է հայտարարության մեջ։

Լիբանանի նախագահական գրասենյակի հայտարարության համաձայն՝ նախագահ Աունը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Լիբանանին աջակցող ջանքերի համար, որոնք ուղղված են Իսրայելի օկուպացիայի և ագրեսիայի դադարեցման պահանջներին հասնելուն։

Հաղորդագրության համաձայն՝ Հռոմի պապի հետ մոտ կես ժամ տևած մասնավոր հանդիպման ժամանակ Աունը կոչ է արել շարունակել աջակցել Լիբանանի պահանջներին, այդ թվում՝ Իսրայելին պարտավորեցնել կատարել շրջանակային համաձայնագրի պայմանները, անհապաղ դադարեցնել հարավում գտնվող գյուղերի և ենթակառուցվածքների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և դուրս գալ օկուպացված տարածքներից:

Հայերեն English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար