Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի հետ. քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Դեսպանը շնորհավորել է Վահագն Ալեքսանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխխոսնակը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական արդյունավետ գործունեության ծավալման առանցքային ուղղություններն ու առաջնահերթությունները։ Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ձեռքբերումների խորացումն ու ամրապնդումը։

Զրուցակիցները դիտարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները՝ շեշտելով բարեկամական խմբերի գործունեության ու փոխադարձ այցերի աշխուժացումը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ինչպես մի շարք ոլորտային, այնպես էլ առանձնահատուկ տնտեսական գործընկերության զարգացման հանձնառությունը։

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 20/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 20/11/26

Նավթի գները նվազել են - 20/11/26

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Բուխարեստում մասնակցել է «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը