ԱԺ-ում ընթանում է 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթանում է 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը մեկնարկել է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում, ժամը 10։10-ին և կտևի 2 ժամ։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։