Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

4 րոպեի ընթերցում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, ազդարարում է տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձության՝ Silicon Mountains 2026 Summit & Expo-ի մեկնարկը, որը կանցկացվի նոյեմբերի 3-4-ին՝ Dvin Music Hall-ում և One&Only Theatre-ում (հասցե՝ Պարոնյան 40)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ 

Այս տարի Silicon Mountains 2026-ը հանդես կգա նոր՝ ընդլայնված ձևաչափով․ առաջին անգամ ավանդական գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի նաև լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես: Երկօրյա միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերություններին, հեռանկարային ստարտափներին, գիտահետազոտական կենտրոններին, ներդրողներին և ոլորտի առաջատար մասնագետներին՝ Երևանը վերածելով տարածաշրջանի տեխնոլոգիական, ինժեներական և բիզնես հանգույցի։

Նոյեմբերի 3-ին կկայանա «Invest in Innovation» խորագրով Silicon Mountains

2026 գագաթնաժողովը, որը կմիավորի համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին՝ քննարկելու նորարարությունների ֆինանսավորման, կիսահաղորդիչների, ճարտարագիտական լուծումների և ներդրումային էկոհամակարգերի զարգացման հեռանկարները։

Գագաթնաժողովի գլխավոր խոսնակը կլինի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիրը, իսկ բեմում հանդես կգան շուրջ 10 միջազգային հեղինակավոր փորձագետներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և գիտնականներ։

Նույն օրը տեղի կունենա նաև Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ համախմբելով ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցներին և ընդգծելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նոր սերնդի տաղանդների ներուժը։

Նոյեմբերի 4-ին՝ ցուցահանդեսին զուգահեռ, կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը, որի օրակարգում կլինեն չիպերի նախագծումը, հետազոտություններն ու մշակումները, տաղանդների զարգացումը և միջազգային համագործակցությունը։ Ֆորումը հարթակ կստեղծի մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման համար։

Ի՞նչ սպասել Silicon Mountains 2026-ից

Առաջին անգամ՝ տեխնոլոգիական ցուցահանդես. Նոյեմբերի 3-4-ին, առաջին անգամ Դվին Մյուզիք հոլը կվերածվի նորարարական ցուցադրության կենտրոնի։ Ավելի քան ցուցահանդեսային տաղավարներում կներկայացվեն ընկերությունների մշակումները, բարձր տեխնոլոգիական արտադրանքն ու նորարարական լուծումները: Միաժամանակ շուրջ 12 ստարտափ ընկերություններին կտրամադրվի անվճար տաղավար։

Աշխատարաններ և B2B հանդիպումներ․ Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն թեմատիկ գործնական աշխատարանների գոտի, փորձագիտական քննարկումներ և նախապես պլանավորված B2B հանդիպումներ, որոնք կխթանեն նոր համագործակցությունների և ներդրումային կապերի ձևավորումը։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադա․ Ծրագրում ներառված է օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցների մասնակցությամբ։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում․ Ֆորումը կմիավորի ոլորտի առաջատար փորձագետներին՝ քննարկելու միկրոէլեկտրոնիկայի ուղղությունները։

Invest in Innovation. Գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի «Ներդրումները  նորարարության մեջ»։ Քննարկումների առանցքում կլինեն տեխնոլոգիական ոլորտի ներդրումները, կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացումը, ճարտարագիտական լուծումները, AI և գլոբալ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։

Գլոբալ դիրքավորում. Միջոցառումն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների և բիզնեսի միջև սիներգիայի ստեղծմանը՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ինժեներական հաբ:

Հայերեն English Français Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը