Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի ուղղությամբ հարվածները և կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Իսրայելի գործողություններին։

«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Սիրիայի Իդլիբ նահանգի գյուղական Աբու Դուհուր ռազմական ավիաբազային հասցված Իսրայելի ավիահարվածները։ Իսրայելը շարունակում է իր անխոհեմ հարձակումները՝ թիրախավորելով Սիրիայի ենթակառուցվածքները և խախտելով նրա տարածքային ամբողջականությունն ու միասնությունը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը ավելի վճռական դիրքորոշում ընդունել՝ վերջ դնելու Իսրայելի կողմից Սիրիայի դեմ աճող ագրեսիային և ապահովելու այդ գործողությունների համար պատասխանատվությունը, որոնք անտեսում են միջազգային իրավունքը։

Ավելի վաղ Syria TV-ն, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Դուհուր ավիաբազային։ Աղբյուրի խոսքով՝ հարձակումները նյութական վնաս են պատճառել։ Քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Reuters-ի փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել օդանավակայանը և պահեստները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում