«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քննարկվում է խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։
Արեգա Հովսեփյանի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
Մինչ այդ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։