ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը լուրջ մտահոգություն է հայտնել Եմենում սրվող ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու երկրի ընթացքը դեպի լայնածավալ պատերազմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Եմենն արդեն իսկ համալրել է Մերձավոր Արևելքում ընթացող դիմակայության մեջ ներքաշված երկրների շարքը։ Դա տեղի ունեցավ, երբ Իրանի աջակցությունը վայելող հութիների շարժումը փաստացի խզեց Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության հետ 2022 թվականին կնքված զինադադարը՝ ուժգնացնելով վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքներին ուղղված հարվածները։

Բռնության նոր սրացումը կարող է Արաբական թերակղզում գտնվող աղքատ երկիրը դարձյալ ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը՝ Եմենի ժողովրդին հետագա տառապանքներից զերծ պահելու նպատակով։ Եմենի ժողովուրդն արդեն իսկ չափազանց շատ զրկանքներ է կրել՝ հաշվի առնելով տարիներ տևող հակամարտության կործանարար հետևանքները, մարդկանց հարկադիր տեղահանումն ու հումանիտար ճգնաժամը։ Վճռականորեն կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել Եմենում լայնածավալ հակամարտության վերսկսմանը», - ասել է Ֆոլկեր Թյուրքը։

Հայերեն English Русский

Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը