Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի նկատմամբ վերջնական հաղթանակից հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Նյու Յորքի նահանգային ոստիկանության ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հորմուզի նեղուցը ներկայումս վերահսկվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից, որոնք շրջափակել են Իսլամական Հանրապետության նավահանգիստները։

Իրանի իշխանությունները նույնպես հայտարարում են, որ արգելափակել են նեղուցը, որտեղ նավագնացությունը խաթարվել է դեռևս փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ սկսված պատերազմի մեկնարկից ի վեր։

Թրամփը որևէ բացատրություն չի ներկայացրել Հորմուզի նեղուցը որպես ԱՄՆ-ի տարածք ներկայացնող իր հայտարարության վերաբերյալ, թեև Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ պնդել էր, որ Իրանի հետ պատերազմը կարճատև կլինի։ Թրամփը նախկինում ընդգծել էր Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Վաշինգտոնի ցանկությունը, ինչպես նաև Վենեսուելան անվանել էր ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը տեղի չի տա ԱՄՆ-ի սպառնալիքներին և ուժի ցուցադրմանը։

 

 

 

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար