Բաբկեն Թունյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն առաջարկում է խորհրդարանում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքող խումբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանն այս առաջարկը ներկայացրեց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։

«Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- ասաց Թունյանը։

Նա կարևորեց նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը՝ առաջարկելով ԱԺ բյուջեի շրջանակում ստեղծել առանձին ֆոնդ, որի միջոցները կարող են արտապատվիրակմամբ ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։

«Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի, ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- նշեց թեկնածուն։

Թունյանն իր առաջնահերթությունների թվում ընդգծեց նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, արդեն ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և ընդունվող փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։

Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։

Հայերեն English Русский

Սարուխանում նշվել է թիվ 1 մանկապարտեզի հիմնադրման 60-ամյակը

Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Գազամատակարարման գործընթացում խախտումների վերաբերյալ վարույթով 5 անձ է ձերբակալվել

Ավելի քան 2000 մարդ է տարհանվել Գերմանիայի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով

Փրկարարները Վանաձորում դպրոցից ապամոնտաժել են վտանգավոր քարե կառուցատարրերը

Ներողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հարյուրավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհի պատճառով

Ասֆալտապատվում և բարեկարգվում է Սևան քաղաքի Բարեկամություն փողոցը

Բոլոր միգրացիոն գործընթացներում արձանագրվել է ցուցանիշների զգալի դրական աճ. Նելլի Դավթյան

Գյումրիում մեկնարկել է «Ազգագրական-բանագիտական ընթերցումներ» միջազգային 6-րդ գիտաժողովը