1 րոպեի ընթերցում
ՆԱՏՕ-ի կործանիչներն օգոստոսի 14-ի վաղ առավոտյան Լատվիայում խոցել են երկրի սահմանը հատող անօդաչուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Լատվիայի ազգային զինված ուժերին։
«Անօդաչուն խոցվել է Բալվիի երկրամասի Ռուգայի երկնքում՝ մեծ բարձրության վրա», - Լատվիայի հեռուստատեսությանը հայտնել է Ազգային զինված ուժերի միացյալ շտաբի ներկայացուցիչ Իվետա Բերզինյան։
Անօդաչուն Լատվիայի օդային տարածքում է հայտնվել ռուսական ՀՕՊ ռադիոէլեկտրոնային միջոցների ազդեցության արդյունքում, կարծում են զինվորականները։
ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելության կործանիչներն օդ են բարձրացել հանրապետության օդային տարածք ներթափանցման սպառնալիքի կապակցությամբ։ Սպառնալիքի մասին ծանուցումը տարածվել է Լատվիայի մի քանի տարածաշրջանում: