Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի են ունեցել  տարաբնույթ միջոցառումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից:

Գավառ քաղաքի մշակույթի տանը գործող «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում «60 վայրկյան երիտասարդություն» թեմայի շրջանակներում կայացել է հանդիպում, որի ընթացքում երիտասարդներին հնարավորություն  է տրվել՝  արտահայտելու իրենց տեսակետը, ստեղծագործական մոտեցումը և պատմելու իրենց պատմությունը կարճ տեսանյութի միջոցով։

Նույն  կենտրոնում անցկացվել է  «Ձգտումների պատ» թեմայով հանդիպում-քննարկում, որտեղ երիտասարդներն  արտահայտել են  իրենց երազանքները, նպատակները, ցանկությունները և ապագայի վերաբերյալ պատկերացումները։

Գավառ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում տեղի  է ունեցել  հեծանվարշավ։

Մարտունի քաղաքի Ալ․ Մյասնիկյանի անվան հրապարակում կայացել է  բացօթյա համերգ։

Ճամբարակ քաղաքում կազմակերպվել է  «Մենք կարող ենք միասին» խորագրով արշավ- ուխտագնացություն դեպի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որից հետո «ՃամբԱրԵ» Ճամբարակի երիտասարդական համայնքային կենտրոնում կայացել է  ֆիլմի դիտում և քննարկում։

Վարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում, համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդների մասնակցությամբ, անցկացվել է  քաղաքային քվեստ-մրցույթ, որին հաջորդել է  տոնական համերգային ծրագիրը։

Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում երիտասարդների համար կազմակերպվել է քննարկում՝ «Շունչ» թատրոն-«Պատերազմի ցեցը» թեմայի շրջանակներում։

Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» թեմայի շրջանակներում տեղի  է ունեցել  հանդիպում-քննարկում՝ բնակավայրի հաջողություններ և ձեռքբերումներ ունեցող երիտասարդների հետ, որն ուղեկցվել է  համերգային ծրագրով։

Սևան քաղաքի «Վահե Ստեփանյանի անվան կենտրոնացված գրադարանների համակարգ» ՀՈԱԿ-ում «Նկարազարդ իրականություն» թեմայի շրջանակներում տեղի է ունեցել  հանդիպում-քննարկում Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի երիտասարդ նկարիչների հետ։

Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում անցկացվել է  հեծանվարշավ, նույն տարածքում «Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» թեմայի շրջանակներում երիտասարդների համար անցկացվել է բացօթյա երաժշտական միջոցառում։

 

Հայերեն

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են