«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Թեկնածուին ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հայերեն English Español