Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը

1 րոպեի ընթերցում

Երևանում 2026 թվականի սեպտեմբերի 21-23-ը կկայանա «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը, որը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն։

Համաժողովը կմիավորի առողջապահության և զբոսաշրջության ոլորտների պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, բուժհաստատությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրողների, միջազգային փորձագետների և ոլորտի առաջատար մասնագետների՝ քննարկելու բժշկական զբոսաշրջության զարգացման արդի միտումները, միջազգային փորձը և համագործակցության նոր հնարավորությունները։

Համաժողովի ծրագրի, խոսնակների և գրանցման մասին կհայտարարվի առաջիկայում. հետևե՛ք ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջին։

Հայերեն English Español Français Русский

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն