Մոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք հանգեցրել են նոր զոհերի և վիրավորների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածներից 3 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել։

Զապորոժիեում ռուսական ուժերի գիշերվա հարձակումից 6 մարդ զոհվել է, 19 մարդ՝ վիրավորվել։ Կիևում կա 1 վիրավոր։

Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Մաքս»-ում գրել է, որ օգոստոսի 10-ի ժամը 20։30-ից մինչև օգոստոսի 11-ի ժամը 8։30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է 237 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու։ 13 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ Telegram-ում գրել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորների ընկնելու պատճառով 1 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել։ Նա հավելել է, որ վիրավորներից մեկը եղել է խոշոր լոգիստիկ կենտրոնի տարածքում, սակայն չի հստակեցրել ընկերության անվանումը։ Գուսևը նաև հայտնել է, որ խոշոր ընկերության երկու պահեստում ԱԹՍ-ների հարվածներից հրդեհներ են բռնկվել։

Միևնույն ժամանակ Wildberries ընկերությունը հայտնել է, որ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ օբյեկտներից բոլոր աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության պահանջներին համապատասխան։  

ՏԱՍՍ գործակալությունն էլ հաղորդում է, որ Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որն արդեն մեկուսացվել է։ Հրդեհի պատճառը չի նշվում։

Հայերեն Русский

Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց

Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող աղջիկների թիվը ռեկորդային է

Կոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ

Սանիտարական խախտումների պատճառով կասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունը

Յակուտիայում հրդեհներն ընդգրկել են գրեթե 1 միլիոն հեկտար տարածք

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՔԲԿ-ի զինաթափման վերաբերյալ օրինագիծը

Վիլեն Գաբրիելյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է ազատ թողնել իր թեկնածության քվեարկությունը

Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 12-13-ին

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ