Ռուսաստան

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Մոսկվայում երկրի դեսպանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության մեջ։ 

Որոշումը պայմանավորված է Մոլդովայի տարածքում հարվածային անօդաչու թռչող սարքի կործանման միջադեպով, որի համար Քիշնևը պատասխանատու է համարում Ռուսաստանին։ Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է միջադեպը։ 

«Այս միջադեպը Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է և վտանգի է ենթարկել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մոլդովան դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և դրա հետևանքները մեր երկրի ու ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում