Ազգային ժողովի խմբակցությունների միջև բաշխվել են մշտական հանձնաժողովների նախագահների և տեղակալների պաշտոնները

4 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ներկայացված խմբակցությունները ինչ համամասնությամբ կղեկավարեն ձևավորված 12 մշտական հանձնաժողովները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձևով։

«Բանաձևի հաշվարկման արդյունքում 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 8 հանձնաժողովի նախագահի թեկնածու կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, իսկ 1-ի՝ «Հայաստան» խմբակցությունը»,-ասաց Ռուբինյանը։

Ըստ բաշխման՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և տեղակալի թեկնածուներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և տեղակալի թեկնածուներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և տեղակալի թեկնածուներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և տեղակալի թեկնածուներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին կառաջադրի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, իսկ տեղակալի թեկնածուին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին կառաջադրի «Հայաստան» խմբակցությունը, իսկ տեղակալի թեկնածուին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ տեղակալի թեկնածուին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ տեղակալի թեկնածուին՝ «Հայաստան» խմբակցությունը։

 Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ տեղակալի թեկնածուին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և տեղակալի թեկնածուներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ տեղակալի թեկնածուին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին կառաջադրի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, իսկ տեղակալի թեկնածուին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուներին առաջադրում են համապատասխան խմբակցությունները, իսկ հանձնաժողովների տեղակալներին ընտրում են հանձնաժողովների նիստերում։

Հայերեն Español Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը