Հիմնանորոգվում է Գավառի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկների փողոցը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկներ փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է դեռևս հուլիսից՝ ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 111 միլիոն 186 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկներ փողոցի հիմնանորոգում՝ 1200 գծամետր երկարությամբ և 2050 քառակուսի մետր մակերեսով։

«Փողոցի շինարարությունն իրականցվում է ճանապարհաշինական համապատասխան չափորոշիչներով։ 20250 քմ մակերեսում առկա հիմքի քանդումից հետո կատարվել է ավազակոպճային նախաշերտի, խճային հիմքի տեղադրում, բիտումի տարածում և ասֆալտապատում։ Անհրաժեշտ հատվածներում տեղադրվել են նաև մետաղե ճաղավանդակներ և բետոնե ջրատարներ։ Նախատեսվում է նաև փողոցի գծանշում և կահավորում։

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկներ փողոցի տարեց բնակիչներն անգամ այս փողոցում հիմնանորոգման աշխատանքների իրականացում չեն հիշում։ Բայց վերջին մի քանի օրերին այստեղ շինարարական եռուզեռ է: Շուրջ 1200 մետր երկարության փողոցի հիմնանորոգումը շուտով կավարտվի»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ