Ռուսաստան

Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել

ՌԴ Թաթարստանի շրջանում գտնվող Նիժնեկամսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 39-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին օգոստոսի 10-ին հայտնել է քաղաքապետ Ռադմիր Բելյաևը։

Հարձակման թիրախում են հայտնվել արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտներ։ Նիժնեկամսկում է գտնվում Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը։

Ռուսական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել է նաև տարածաշրջանի նավթավերամշակման գործարանը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թաթարստանի ղեկավարի որոշմամբ՝ Նիժնեկամսկում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցնող գիշերվա ընթացքում ռուսական զինուժը որսացել և ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում