ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի ձեռքբերման մրցույթի արդյունքում ավելի քան 500 միլիոն դրամի խնայողություն է արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին հաշվիչներ էր մատակարարում ՀԷՑ-ին։

Պետրոսյանը նշել է, որ այս անգամ մատակարարը վերասակարկել է առաջարկված գինը, քանի որ բաց մրցույթին մասնակցել է նաև Հայաստանում գործող մեկ այլ խոշոր էներգատեխնիկական արտադրող։

«Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար»,- գրել է Պետրոսյանը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով 25 հազար հաշվիչի ձեռքբերման համար նախատեսված էր շուրջ 2 միլիարդ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը կազմել էր շուրջ 1 միլիարդ 944 միլիոն դրամ։

Մրցույթի ընթացքում վերասակարկման արդյունքում հաղթող կազմակերպությունն առաջարկել է նույն խմբաքանակը մատակարարել 1 միլիարդ 430 միլիոն դրամով։

Այսպիսով՝ մրցույթի նախահաշվային արժեքի համեմատ խնայողությունը կազմել է ավելի քան 500 միլիոն դրամ։

Պետրոսյանի խոսքով՝ խնայված միջոցները վերաբաշխվելու և ուղղվելու են բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքներին՝ հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։

 

Հայերեն English Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում