Մեկնարկել և դռնփակ ռեժիմով շարունակվում է Գարեգին Բ կաթողիկոսին և ևս 6 եպիսկոպոսների առնչվող քրեական վարույթի դատական նիստը

9 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել և դռնփակ ռեժիմով շարունակվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի նախնական դատալսումների առաջին փուլը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Գործը քննում է դատավոր Հակոբ Մանուկյանը:

Դատական նիստի մեկնարկին դատավորը հայտարարեց, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ սահմանափակում է դատական լսումների հրապարակայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսումների ընթացքում կարող են հրապարակվել մասնավոր կյանքին առնչվող տեղեկություններ։ Դատավորը նիստերի դահլիճից դուրս հրավիրեց բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Դատարանի բակում հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Գարեգին Բ կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։ Քրեական վարույթի հիմքում դրվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությունը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր  թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանում վիճարկել էր իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը։ Հունվարի 17-ին դատարանը որոշում էր կայացրել վերականգնել նրան Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք չեն կատարել դատարանի վճիռը։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին,  Մակար եպիսկոպոս Հակոբյանին,  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին։

Քրեական վարույթի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել նաև DataLex տեղեկատվական համակարգում, որում որպես գործով ամբաստանյալներ են նշված Գարեգին Բ Ներսիսյանը, Նաթան Սամուել Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ Անդրանիկի Նաջարյանը, Վահան Սարգիսի Հովհաննէսեանը, Էդգար Գրիգորի Հակոբյանը, Նելսոն Ռազմիկի Բաբայանը, Արթուր Սամսոնի Հակոբյանը։

Նշվում է, որ Գարեգին Բ Ներսիսյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

Նաթան Սամուել Օհանիսյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ, կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված և բարձրաստիճան հոգևորական՝ արքեպիսկոպոս, ինչպես նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների արարողակարգի բաժնի տնօրեն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահոման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը:Այսինքն՝ Նաթան Սամուել Օհանիսյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հայկազուն-Վրեժ Անդրանիկի Նաջարյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված բարձրաստիճան հոգևորական՝ արքեպիսկոպոս, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահոման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։ Այսինքն՝Հայկազուն - Վրեժ Անդրանիկի Նաջարյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վահան Սարգիսի Հովհաննէսեանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված բարձրաստիճան հոգևորական՝ եպիսկոպոս, ինչպես նաև Մայր Աթոռի Եկեղեցական և տնօրեն, իր ծառայողական երիտասարդաց վերապատրաստման ծրագրի լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահոման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը:Այսինքն՝ Վահան Սարգիսի Հովհաննէսեանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։

Էդգար Գրիգորի Հակոբյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված բարձրաստիճան հոգևորական՝ եպիսկոպոս, ինչպես նաև Սյունյաց թեմի առաջնորդ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահոման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը:Այսինքն՝ Էդգար Գրիգորի Հակոբյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նելսոն Ռազմիկի Բաբայանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված բարձրաստիճան հոգևորական՝ եպիսկոպոս, ինչպես նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահոման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը:Այսինքն՝ Նելսոն Ռազմիկի Բաբայանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։

Արթուր Սամսոնի Հակոբյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված բարձրաստիճան հոգևորական՝ եպիսկոպոս, ինչպես նաև Գուգարաց թեմի առաջնորդ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահոման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը:Այսինքն՝ Արթուր Սամսոնի Հակոբյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հայերեն English

Դատախազությունն «Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է խախտումներ

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը՝ Միրզոյանին

Մոլդովայի վարչապետը հայտարարել է քաղաքացիների կենսակերպը բարելավելու և տնտեսության շարժիչները վերագործարկելու անհրաժեշտության մասին. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-07/08/26

Հայաստանն էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ

Ասիական ինդեքսներ - 07/08/26

Ղազախստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Մեծ Բրիտանիայում միգրանտների դեմ եռօրյա ցույցերն ուղեկցվել են բախումներով

Գարեգին Բ կաթողիկոսի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Տաթև համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է