Թուրքիա

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

1 րոպեի ընթերցում

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են «Մեքքայի համաձայնագիրը», որը, թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ, կարող է էական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում անվտանգության ներկայիս հավասարակշռության վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական լրատվամիջոցները համաձայնագրով նախատեսված հավաքական պաշտպանության մեխանիզմը համեմատում են ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նոր ձևաչափը մեկ ընդհանուր պաշտպանական համակարգում միավորում է Թուրքիայի ռազմական ներուժը, Պակիստանի միջուկային կարողությունները և Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ազդեցությունը։

Ըստ հրապարակումների՝ դաշինքի հիմնական նպատակներից մեկը երեք երկրների համատեղ զսպման կարողությունների ամրապնդումն է։

 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում