Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Արմենպրես» -ն այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Իր ուղերձում Իսրայելի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իսրայելը կշարունակեն դիվանագիտական երկխոսությունը և ընթացիկ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Հայերեն English Español فارسی ქართული Русский 中文

Գարեգին Բ կաթողիկոսի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Տաթև համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է

Իմ առաքելությունը մարդկանց մեջ լույսը գտնելն է. բանաստեղծ Բեգլար Չրաղյանն ընթերցողներին է ներկայացրել իր հինգերորդ ժողովածուն

Մրցանակներ են շնորհվել Բուլղարիայի 2025 թ․ ամենահաջողակ առևտրատնտեսական հարցերով գրասենյակներին․ BTA

Մեկնարկել և դռնփակ ռեժիմով շարունակվում է Գարեգին Բ կաթողիկոսին և ևս 6 եպիսկոպոսների առնչվող քրեական վարույթի դատական նիստը

Սլովակիայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել Կենտրոնական Եվրոպայի համար

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին. CNN

Ֆրանսիայում կրկին սաստիկ տապ է սպասվում

Քուվեյթի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին