814 մլն 575 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտին ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 814 միլիոն 575 հազար դրամ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական բյուջեից 814 միլիոն 575,6 հազար դրամ հատկացնել Սևան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 9 կիլոմետր և 104 միլիոն 641 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի կենտրոնական հատվածից (Հ․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց) դեպի Հ7 հանրապետական նշանակության ճանապարհի 800 գծամետր հատվածում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 4 միլիոն 711.7 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։ Եվս 323 միլիոն 415.2 հազար դրամ հատկացվել է Մարտունի, Զոլաքար,Գեղհովիտ, Լիճք, Ծակքար, Վերին Գետաշեն, Վաղաշեն բնակավայրերի փողոցների 7,8 կիլոմետր հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար։

Հայերեն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին. CNN

Ֆրանսիայում կրկին սաստիկ տապ է սպասվում

Քուվեյթի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ

2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ