ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Ներկայացվող հիմնական պահանջներն են՝ բարձրագույն կրթություն՝ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի կամ հարակից մասնագիտություններով, ոլորտային մասնագիտական աշխատանքային փորձ, ռադիոֆիզիկայի և հարակից տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ խորքային մասնագիտական գիտելիքներ, հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, համակարգչային և մասնագիտական ծրագրերից օգտվելու հմտություններ, վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն, տարիքը՝ մինչև 40 տարեկան։
«Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, ոլորտային աշխատանքային փորձ և ցանկանում եք ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի իրականացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիմելու կարգը
Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։ Դիմել կարող եք՝ [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը՝ քաղաք Երևան, Նալբանդյան 104 հասցեով փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով։