Հայաստան

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ.Սանամյանի և սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ.Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։ Զեկույցներով հանդես են եկել Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալներ՝ գնդապետ Վ.Մինասյանը, գնդապետ Լ.Սադոյանը, գնդապետ Լ.Կնյազյանը և այլ պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, զորքերի ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։ 

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ.Սանամյանի և Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ.Մուրադյանի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրված թերություններին և բացթողումներին, տրվել են համապատասխան ցուցումներ՝ արձանագրված խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ քննարկվել են անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր։ Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։

2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների և դրական ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում