1 րոպեի ընթերցում
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 7-ի առավոտյան հարվածել է Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի պահեստին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սվերդլովսկի մարզի ղեկավար Դենիս Պասլերը Telegram-ում։
Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերը ոչնչացրել են 8 ԱԹՍ։ Դրանցից երեքն ընկել են լոգիստիկ կենտրոնի վրա։ Տուժածներ չկան։ Հրշեջները մարում են հրդեհը։
Իր հերթին, Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան Telegram-ում հայտնել է, որ լոգիստիկ օբյեկտից 800 մարդ է տարհանվել։
Wildberries ընկերությունը հայտնել է, որ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
Վերջին շաբաթներին Wildberries-ի պահեստները հաճախ են հարձակման թիրախ դառնում Ռուսաստանի տարբեր մարզերում։
Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Սումիի մարզում շուկային հարվածի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է։