Հրդեհ Սիլիկյան թաղամասում. այրվել է շինարարական աղբ
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին, մարվել՝ օգոստոսի 7-ին ժամը 01։08-ին։ Մոտ 1500 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։