ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգոստոսի 6-ը ներառյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Նշվում է, որ դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմում է 1255 հատ կամ օգտագործվել է 58%-ը, դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 655 հատ կամ օգտագործվել է 95%-ը։