Փրկարարները հեռացրել են ընկած ծառերը՝ վերականգնելով երթևեկությունը
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 20։20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում ծառը կողաշրջվել է ավտոմեքենայի վրա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ ծառն ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից և բացել հետիոտնային ճանապարհը։
Փրկարար ծառայությունից, տեղեկացնում են նաև, որ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 23։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի 25 հասցեում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Հրշեջ-փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից, մասնատել և տեղափոխել այն երթևեկելի գոտուց։