ՌԴ-ում Պակիստանի դեսպանն անդրադարձել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

3 րոպեի ընթերցում

Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։

Անդրադառնալով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը՝ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։

«Շատ տարիներ մենք դիվանագիտական ​​հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո գիտակցվել է Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը», - նշել է Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։

Նա ընդգծել է, որ պատմականորեն կովկասյան տարածաշրջանի և Պակիստանի միջև կա հսկայական կապ։

«Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի միջև»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ Պակիստանում կա զգալի թվով հայ բնակչություն։

«Քչերը գիտեն, բայց երկրի ամենաբարձր ռազմական պարգևատրվածներից մեկը հայկական ծագում ունեցող պակիստանցի զինվոր է եղել։ Ես նաև եղել եմ Դուբայում։ Այնտեղ բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել հայերի և պակիստանցիների միջև։ Սա նպաստում է մարդկանց միջև շփումներին, առևտրի  և մշակույթի զարգացմանը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ», - նշեց դիվանագետը։

Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին պատմել է, որ դեռ մանկուց երազել է Կովկասի պատմության մասին գրքեր կարդալ։

«Ես պատիվ եմ ունեցել այցելելու այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ: Մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ, և Հայաստանը դրա շատ կարևոր մասն է: Ես տեսնում եմ, թե ինչպես են ներկայում զարգանում մարդկանց միջև շփումները և գործարար կապերը Հայաստանի և Պակիստանի միջև», - եզրափակեց նա:

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2025 թվականի օգոստոսի 31-ին։ 2026 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան (Կարեն Գրիգորյանը նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանն է, նստավայրը՝ Աբու Դաբի)։

Հայերեն العربية English فارسی Русский 中文

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին