Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պետբյուջեում կկատարվի 15,65 միլիարդ դրամի վերաբաշխում․ այս միջոցները կուղղվեն մի շարք հանրապետական և միջպետական ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհաշինական ծրագրերին գումար հատկացնելու մասին» հարցը հավանության արժանացավ Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։

Հարցի զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է կատարել 15,65 միլիարդ դրամի վերաբաշխում և դրանք ուղղել մի շարք ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, փորձաքննության, նախագծերի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։

«Նախագծի մեջ ընդգրկված ընդհանուր ճանապարների երկարությունը կազմում է 63,5 կմ՝ մի մասը հանրապետական նշանակության, մի մասն էլ՝ միջպետական։ Զգալի մասը տեղական նշանակության ճանապարհներ են։ Կցանկանամ նաև նշել, որ նախորդ չզեկուցվող հարցերի երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ ենք արել, և 3,7 միլիարդ դրամ արդեն հատկացրել ենք ընդհանուր 76,4 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման և 1,6 միլիարդ դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 6 կմ երկարությամբ ճանապարհների նորոգման ու հիմնանորոգման համար»,-մանրամասնեց Դավիթ Խուդաթյանը։

Հայերեն English

Հաղորդակցության ամենաարժեքավոր արժույթը վստահությունն է. Տաթևիկ Սիմոնյանի հոդվածը հրապարակվել է Forbes-ում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ

Նորքի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներն ապամոնտաժվել են

Կյանքից հեռացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին աջակցելու համար

Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային

Հայաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չունեցող միակ երկիրն է, որ ստանում է մաքսերից ազատման տնտեսական արտոնություն. ԱԳՄԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ

Դատարանը Թրամփի վարչակազմին կարգադրել է անհապաղ վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն