Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի մանկական զարգացման կենտրոնում օգոստոսի 6-ին, ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում  գործարկվելու է էլեկտրական շչակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

 

Հայերեն