COP17-ին և COP31-ին ընդառաջ հրապարակվել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը
3 րոպեի ընթերցում

LCOY 26-ի կազմկոմիտեն օգոստոսի 4-ին հրապարակել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը, որը կներդրվի COP31-ին ընդառաջ Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում և կներկայացվի նաև միջազգային հարթակներում, այդ թվում Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ին։
«Արմենպրես»-իւ փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել UNICEF Armenia-ն։
Հայտարարությունը մշակվել է հունիս-հուլիս ամիսներին և քննարկվել է 100-ից ավելի դեռահասների և երիտասարդների հետ ՀՀ տարբեր մարզերում, իսկ հուլիսի 30-31-ին կայացած LCOY26-ի ընթացքում ամփոփվել։ Փաստաթուղթն ընդունվել է միջոցառման ավարտին ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող ավելի քան 100 մասնակցի կողմից։
Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը ունի 5 գլուխ՝
Կլիմա և բազմազանություն
Արդար անցում և կանաչ տնտեսություն
Կլիմայական ֆինանսներ և քաղաքականություն
Պարենային անվտանգություն և կայուն գյուղատնտեսություն
Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների ներառում
Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների գծով ազգային մակարդակում ներկայացված պահանջներն են՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում ինստիտուցիոնալացնել մշտական գործող, լավ ֆինանսավորվող կլիմայական հարցերով երիտասարդական խորհուրդ՝ երկարաժամկետ կլիմայական ռազմավարությունների նկատմամբ վետոյի կամ պարտադիր վերանայման իրավունքով:
Ճանաչել և ազգային սահմանադրության կամ հիմնական բնապահպանական շրջանակների մեջ օրենքով ամրագրել մաքուր, առողջ և կայուն կլիմա ունենալու երեխաների ու երիտասարդների իրավունքը:
Ապահովել, որ կլիմայական խոցելիության բոլոր ազգային գնահատականները հատուկ վերլուծեն և արձագանքեն երեխաների, դեռահասների եւ երիտասարդների վրա կլիմայի փոփոխության ունեցած ֆիզիկական և հոգեբանական յուրահատուկ ազդեցություններին:
Ստեղծել բնապահպանական հարկերից ձևավորվող ներպետական կլիմայական-երիտասարդական ֆոնդ, որը կտրամադրվի կլիմայական կրթությանն ու կլիմայի փոփոխության վնասների հաղթահարմանը, որոնք երեխաների, դեռահասների և երիտասարդների մասին են։
Ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ:
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: