Մերձավոր Արևելք

ՌԴ-ի և Կատարի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Պարսից ծոցում

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և Կատարի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Պարսից ծոցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կատարի նախարարների խորհրդի նախագահ, արտաքին գործերի նախարար Մոհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում ստեղծված իրադրությունը։ Երկու կողմերն էլ ընդգծել են մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Զրույցի ընթացքում նաև տեղի է ունեցել մտքերի փոխանակում  Մերձավոր Արևելքի իրադրության վերաբերյալ՝ կենտրոնանալով Պարսից ծոցի գոտում լարվածության շարունակվող սրման վրա։ Երկու կողմերն էլ ընդգծել են մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի շուտափույթ  վերսկսման կարևորությունը՝ հունիսի 17-ին ստորագրված «Իսլամաբադի հուշագրի» հիման վրա», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիվանագիտական ​​գերատեսչությունում հավելել են, որ զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են ավանդական բարեկամական ռուս-կատարական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացման հիմնական ուղղությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում