«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Հայաստան» դաշինքը չէր մասնակցել նաև Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահ ընտրելու քվեարկությանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։

Հայերեն Español