ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն անդրադարձել է Կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը, Վասիլևն ասել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուս կպահանջվի։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հերթական նիստն անցկացվելու է Մոսկվայում, նոյեմբերի 11-ին։ Եվ, հավանաբար, անդամ երկրների ղեկավարներն այդ հարցը կքննարկեն (խմբ. Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը)։ Այդ հարցով որոշումը, եթե դրա կարիքը լինի, կընդունվի կոնսենսուսով»,- ասել է նա։

ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածն անդրադառնում է Կազմակերպության անդամ երկրների կողմից քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորության, ինչպես նաև Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցմանն այն դեպքերում, երբ անդամ երկիրը երկու տարվա ընթացքում  չի կատարում Կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։

«Դե ֆակտո այսպիսի իրավիճակ է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը իր քաղաքացիներին չի առաջադրում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից»,- ասել է Վասիլևը։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Հայերեն English فارسی Русский 中文

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան