Ռուսաստանը գիշերվա ընթացքում որսացել է ուկրաինական 320 ԱԹՍ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները նախորդ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 3-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 4-ի ժամը 08:00-ը (Մոսկվայի ժամանակով) հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի և Ղրիմի Հանրապետության տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Գելենջիկի մոտ գտնվող Արխիպո-Օսիպովկա բնակավայրում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 58-ի։
Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 12 երեխա, որոնցից 9-ը ստացել են ամբուլատոր բուժում։
Բացի այդ, Չեխով քաղաքի Նովոսյոլկի արդյունաբերական գոտու վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժել է 10 մարդ։ Տվյալները հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։