Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը 2025 թվականի աշնանից մինչ այժմ  արդեն 3-րդ անգամ է տեղի Գեղարվեստի դպրոցին հնարավորություն ընձեռում՝ իրականացնելու գեղանկարչական հերթական սիմպոզիումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքաապետարանի աշխատակազմից, հերթական սիմպոզիումի հիմնական նպատակը Գավառի ամառային պատկերների արտացոլումն  է գեղանկարչական կտավների միջոցով։   Այն անցկացվում է ՀՀ նկարիչների միության հետ համատեղ։ Միության հինգ անդամներ գեղարվեստի դպրոցի սաների հետ Գավառ համայնքի տարբեր բնակավայրերում նկարում են պատմամշակութային հուշարձաններ, գյուղական և բնության տեսարաններ։

«Իրենց համայնքին արվեստագետի աչքերով են սկսում նայել նաև ապագա նկարիչները։ Նրանք բացահայտում են համայնք գրավչությունները, հնարավորություն են ունենում՝ ավագ և փորձառու ընկերների կողքին ստեղծագործելու, հայրենի բնաշխարհի տեսարանները պատկերելիս նրանց ցուցումներին հետևելու։ Մեկ շաբաթվա ընթացքում գեղարվեստի դպրոցի պատանի նկարիչների աշխատանքներից առավել հաջողվածները առաջիկայում ցուցադրվելու են նկարիչների միության անդամների աշխատանքների հետ կողք կողքի»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Գավառի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի տեղեկացմամբ՝ սիմպոզիումի աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում գեղանկարիչները ստեղծել են Գավառի ամառը պատկերող 35 կտավ, որոնցից 15-ը ընտրվել են՝ Գավառի համայնքապետարանի շենքում մշտական ցուցադրության ներկայացնելու համար։ 

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 26/11/26

Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին