Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 54 միլիոն 398 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով նաև, որ քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 354 հազար դրամ:

Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով, վերջնական դատական ակտերով, Մեղրի համայնքին վերադարձվել է 7․13244 հա մակերեսով 1 միլիոն 416 հազար դրամ կադաստրային արժեքով 6 հողամաս: Նույն ժամանակահատվածում, դատախազական ներգործության արդյունքում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում, Կապան և Սիսիան համայնքներին է վերադարձվել Վ.Սարգսյանի անվան զբոսայգում և «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0․26912 հա մակերեսով, 5 միլիոն 152 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5 հողամաս։

Սյունիքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 38 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 54 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9 մեղադրական դատավճիռ:

Հայերեն

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր