Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Կիևում Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Որպեսզի նրան ավելի շատ հնարավորություններ տրվի միաժամանակ զբաղվել հենց այս հարցերով՝ դիվանագիտությամբ, պաշտպանությամբ և ԱՄՆ-ի ու այլ գործընկերների հետ բանակցային գործընթացով, Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար», - ասել է Զելենսկին։
Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Ումերովը կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան, սակայն այդ պաշտոնում նշանակվել է Օլգա Ստեֆանիշինան։
Կարդացեք հոդվածը` Русский