Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

2 րոպեի ընթերցում

Իններորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբինյանի թեկնածության օգտին քվեարկել է 63, դեմ՝ 28 պատգամավոր։

«Հարգելի գործընկերներ, կրկին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունն առաջադրելու և իմ օգտին քվեարկելու համար։ Սա ինձ համար մեծագույն պատիվ է և ես ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին և ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում։ Ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը, որի թեկնածությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով անցկացվելիք փակ քվեարկությանը։  

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանում ներկայացվածություն ունեն իշխող         «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ) և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) դաշինքները։                                                              

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին