Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը կմեկնարկի օգոստոսի 4-ին, ժամը 09:00-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը տեղեկացնում է, որ երկրորդ փուլով հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար։

Հայտ ներկայացնել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, նրանց օրինական ներկայացուցիչները, այն սովորողները, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը հասանելի կլինի նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաների դեպքում, եթե նրանցից առնվազն մեկը հայտագրվում է որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում, մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն կապահովվի՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերի քանակից։

Առցանց հայտագրումն իրականացվում է երկու քայլով։

Քայլ 1․ Անհրաժեշտ է մուտք գործեք https://my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում` http://tiny.cc/6uu7101

Քայլ 2․ Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում՝ http://tiny.cc/5uu7101

Միաժամանակ հիշեցվում է, որ նույն օգտահաշվով տարբեր սարքերից միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային հնարավոր չէ։ Այդ պատճառով հայտագրումը պետք է իրականացնել մեկ օգտահաշվով և մեկ համակարգչով։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից օգոստոսի 2-ն իրականացվել էր առաջնահերթություն ունեցող սովորողների ընդունելության առցանց հայտագրումը՝ տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող սովորողների, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաների համար։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, կմեկնարկի նաև ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու հայտագրումը։ Այդ դասարաններում կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց երեխաները, ինչպես նաև այն սովորողները, որոնց ծնողներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Հայտագրման անհրաժեշտություն չի լինի այն դպրոցներում, որտեղ ընդունելությունն իրականացվում է սահմանված ներքին ընթացակարգերով՝ մասնագիտացված դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներում, հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններում, ինչպես նաև այն միջնակարգ դպրոցներում և վարժարաններում, որտեղ սովորողները, ծնողի դիմումի համաձայն, կշարունակեն ուսումը նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճանում։ 

Հայերեն

Սկսվել է առաքման ոլորտի կարգավորմանն ուղղված լայնածավալ վերահսկողությունը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի

Գիտական համայնքը շնորհակալություն է հայտնում Մխիթար Հայրապետյանին՝ ԲՏԱ ոլորտում առաջնորդության համար

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով  մահացությունը գրեթե կրկնապատիկ աճել է

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը