Քաղաքականություն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կշարունակվի օգոստոսի 3-ին։ 

Նստաշրջանը մեկնարկել էր օգոստոսի 2-ի առավոտյան և շարունակվեց մինչև 18։00-ն։

Առաջին նիստի ընթացքում պատգամավորները սկսեցին Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։

Հարցի քննարկումն ընդհատվեց պատգամավորների մտքերի փոխանակման փուլում։  

Նիստը կշարունակվի օգոստոսի 3-ին և կմեկնարկի ժամը 10։00-ից։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանում ներկայացվածություն ունեն իշխող         «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ) և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) դաշինքները։                                                                        

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում