Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 2-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափերից մեկում երեխա է կորել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փրկարարների և ոստիկանների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակահատվածում անվնաս գտնվել և վերադարձվել է ծնողներին։