Քաղաքականություն

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

1 րոպեի ընթերցում

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը կղեկավարի Դավիթ Համբարյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Դավիթ Համբարյանը։

«Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, և համապատասխան ընթացակարգերից հետո, ենթադրաբար, տեղեկությունը կհաստատվի, ու կգլխավորեմ Ազգային ժողովի աշխատակազմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Համբարյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նորընտիր ԱԺ-ի նախագահի թեկնածուն է։

Դավիթ Համբարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալների պաշտոնները։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում