ԱԺ երեք խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման երեք խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում հայտարարել է նիստը նախագահող, տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կղեկավարի Նարեկ Կարապետյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

Իններորդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 պատգամավոր։