Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում օգոստոսի 7-ին կբացվի ժամանակակից ստեղծագործող Կարեն Օհանյանի վերջին շրջանի գործերի «Նուրբ բան» խորագրով ցուցահանդեսը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի «Հեռապատումներ»՝ ժամանակակից հայկական արվեստին նվիրված ծրագրի շրջանակում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի առանցքում երկու խոշորածավալ տրիպտիխներ են։ Աշխատանքները, յուրաքանչյուրը՝ 202 × 273 սմ, ստեղծված են կտավի վրա յուղաներկի, ակրիլի, սոսնձի, գունանյութերի և հայկական եկեղեցական մոմի բազմաշերտ համադրությամբ։ 

Աշխատանքները ստեղծվել են Շարժայի արվեստի հիմնադրամի և Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի աջակցությամբ: Կներկայացվեն Կարեն Օհանյանի վերջին շրջանի աշխատանքները: «Նուրբ բան» ցուցահանդեսի համադրողն է Թամար Հովսեփյանը։

 

 

 

Հայերեն Русский

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը